Սիրիայի ընդդիմադիր ուժերի կոալիցիան Թուրքիայում ներկայացուցչություն է բացում
Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, (կրճատ ազգային կոալիցիա - ԱԿ) որը Բաշար Ասադի վարչակազմի դեմ է հանդես գալիս, իր ներկայացուցչությունը կբացի թուրքական Ստամբուլ քաղաքում, այսօր Անկարայում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ԱԿ-ի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խատիբի հետ հանդիպման արդյունքում, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Գրասենյակը կբացվի մոտ ժամանակ, դրա ղեկավարին մենք կընդունենք որպես Սիրիայի ժողովրդի և ընդդիմության ներկայացուցիչ, և նրա հետ մշտական կապեր կունենանք», - ասել է Դավութօղլուն, նշելով, որ Անկարան իսկզբանե աջակցել է ԱԿ-ի ստեղծումը և ճանաչել է այն:
Դավութօղլուի խոսքով, Թուրքիան համակողմանի աջակցություն կցուցաբերի սիրիական ընդդիմությանը:
«Թուրքիան ընդդիմության կողքը կանգնած կլինի և միջազգային ասպարեզում, և Սիրիայում», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:










