Բրիտանացի մանկապիղծ լուսանկարիչը ցմահ դատապարտվեց
Մանկապիղծը Մեծ Բրիտանիայից, ով երեխաների խնամքի ծառայություններ էր մատուցել, անգլիական դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել 8-ամյա աղջկան բռնաբարելու համար, հաղորդում է BBC-ն:
Քննության տվյալներով, 23-ամյա ուսանող լուսանկարիչ Ռեդ Սանդերսը խաբել է 8 և 6 տարեկան երկու աղջիկների ծնողներին` թույլտվություն ստանալով մի քանի ժամ երեխաների հետ խաղալ և խնամել նրանց:
Ինչպես պարզել է քննությունը, իրականում Սանդերսը սեռական բնույթի բռնի գործողություններ է իրականացրել աղջիկներից մեկի նկատմամբ` այդ գործողությունները տեսալուսանկարահանելով:
Նա խոստովանել է իր հանցանքը մանկապղծության 24 դեպքերում:










