Արտաշատում բերման են ենթարկել թմրանյութ վաճառողին և գնողին

12:48 • 24.11.12

Ոստիկանության Արտաշատ բաժնի ծառայողները նոյեմբերի 23-ին՝ ժամը 20.30-ին,թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով Այգեստան գյուղից բերման են ենթարկել 1946 թ. ծնված Գուրգեն Ե.-ին:


Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթի 1 փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման յուրահատուկ հոտով զանգվածով:


Գուրգեն Ե.-ն հայտարարել է, որ թմրամիջոցն իրենն է և այն 7.000 դրամով ձեռք է բերել «Բթո» մականունով ոմն Վարդանից:
Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ «Բթո» մականունով ոմն Վարդանը Այգեստան գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Վարդան Վ.-ն է, որը նույն օրը, ժամը 22.35-ին, բերման է ենթարկվել բաժին:


Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: