Սարկոզին դատավորների առաջ հերքել է, թե գումար է ստացել Ֆրանսիայի ամենահարուստ կնոջից

20:34 • 24.11.12

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատավորների առաջ հերքել է, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ «գեթ մի փեննի» գումար է ստացել Ֆրանսիայի ամենահարուստ կնոջից՝ L'Oreal ընկերության ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Sud-Ouest օրաթերթին:


Աղբյուրը
տեղեկացնում է, որ հինգշաբթի օրը Սարկոզիին 12 ժամ շարունակ հարցաքննել էր դատավորը՝ փորձելով պարզել, թե արդյոք 2007-ի նրա նախընտրական արշավը սատարվել է L'Oreal-ի ապօրինի միջոցներով:


«
Ես Բետանկուրին ճանաչում եմ այն ժամանակից, երբ դեռ 28 տարեկան էի: Այժմ ես 57 տարեկան եմ: Ես 5 մունիցիպալ ընտրարշավներ եմ անցկացրել և նրանք (Բետանկուրն ու նրա աղջիկները – Tert.am) ինձ երբևէ գեթ մի փեննի չեն տվել: Ես էլ իրենց երբևէ գումար չեմ տվել և առհասարակ որևէ բան խնդրել»,- մասնավորապես ասել է Սարկոզին:


Պարբերականը նշում է, որ աղբյուրը
նշում է, որ Սարկոզին պահպանողականների ճամբարից նախագահի հավանական թեկնածու է 2017-ի ընտրությունների համար: Բետանկուրի կարողությունը կազմում է 23,5 ԱՄՆ դոլար: