ՄԱԿ-ի՝ կտտանքների դեմ հանձնաժողովը քննադատել է Ռուսաստանին

10:00 • 24.11.12

ՄԱԿ-ի կտտանքների դեմ հանձնաժողովը լուրջ քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝  կտտանքների, ինչպես նաև իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ իրականցվող հետապնդումների հարցերը հետաքննելու անկարողության համար, գրում է BBC-ն։


Ըստ աղբյուրի՝
10 անկախ փորձագետների կողմից ներկայացված զեկույցում կոչ է արվում Ռուսաստանի կառավարությանը հնարավորինս արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ամբողջ երկրում տանջանքների ու դաժան վերաբերմունքի դեպքերը կանխարգելելու, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են նման գործողությունների ետևում։


Միևնույն
ժամանակ ՄԱԿ-ը անհանգստություն է հայտնել Ռուսաստանի կառավարության կողմից ներկայացված զեկույցի կապակցությամբ, որի հեղինակները հանգել են այն եզրակացությանը, որ նախնական ազատազրկման վայրերում չի գրանցվել կտտանքների, դաժան, հակամարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքեր։


«
Ռուսական կողմի ներկայացված տվյալները բացարձակապես չեն համապատասխանում մեր ունեցած տեղեկություններին և դա բավական մտահոգիչ է»,- նշել է հանձնաժողովի փոխնախագահ Ֆելիս Գաերը։