Վան Գոգի ու Գոգենի համատեղ նամակը կվաճառվի Christie's աճուրդում

10:55 • 24.11.12

Հեղինակավոր Christie's աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել աշխարհահռչակ նկարիչներ Վինսենտ Վան Գոգի ու Պոլ Գոգենի համատեղ գրված նամակը՝ գրված էժան, պատառոտված թղթի վրա, գրում է The Guardian-ը։


Նամակում խոսվում է 2 տաղանդավոր արվեստագետների ընկերության ու համատեղ երազանքների մասին։ Այն գրվել է 1888թ-ին ՝թե՛ Վան Գոգի, թե՛ Գոգենի ստեղծագործական կյանքի ճգնաժամային շրջանում։


Նամակում նկարիչները, մասնավորապես, կոչ են անում եղբայր նկարիչներին ուտոպիստական ընկերակցություն ստեղծել՝ հիմք դնելով նոր նկարչական վերածննդին։


Նամակը հասցեագրված է երիտասարդ ավանգարդիստ Էլիլ Բեռնարին, ով Վան Գոգի ու Գոգենի ոգեշնչման աղբյուրն էր։


Նամակի ուղարկվելուց կարճ ժամանակ անց, նկարիչները վիճում են, ինչից հետո էլ Վան Գոգն իրականացնում է ամբողջ աշխարհին հայտնի ինքնամասնատումը՝ կտրում է սեփական ականջը։


Այժմ 4 էջանոց նամակը, որտեղ երևում է 2 նկարիչների ստորագրությունը, ի հայտ է եկել մի հավաքորդ հավաքածուում։ Փորձագետներն ակնկալում են, որ այն կվաճառվի 500 հազար եվրոյով։