Մոսկվայում Թուրքիայի քաղաքացին 4.8 մլն ռուբլի է հափշտակել ու դիմել փախուստի
Մոսկվայում առավել խոշոր չափերի գումար հափշտակելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ 46-ամյա թուրքը ռուսական շինարակական խոշոր կազմակերպություններից մեկի անունից կեղծել է լիազորագիրը, այնուհետ նորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ պայմանագիր կնքել Ազովի փողոցի վրա գտնվող առևտրի տներից մեկի հետ։
Պատվիրատուի հետ բանակցությւոնների ժամանակ նա վստահեցրել է, թե ՌԴ քաղաքացի է, ստացել ավելի քան 4.8 մլն ռուբլի կանխավճար ու փախուստի դիմել։ Թե երբ է նա ձերբակալվել, չի հաղորդվում։
Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։










