Հալեպի հայկական թաղամասերում համեմատաբար հանդարտ է, սակայն դիպուկահարի վտանգը չի վերացել
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում շարունակվում են բախումները զինյալ ըննդիմության և կառավարական զորքերի միջև։ Թեև դրանք շատ մոտ չեն հայաբնակ թաղամասերին, սակայն ռմբակոծությունների ձայները, որոնք լսվում են հայկական թաղամասերում, գրեթե չեն դադարում։
Tert.am-ի Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ ամենամեծ վտանգը Նոր գյուղ թաղամասում գործող դիպուկահարն է, ում մշտական առկայությունը թաղամասի մի քանի փողոցներում մարդկանց թույլ չի տալիս անգամ փողոցը հատել՝ անցնելով դիմացի մայթ։
Մարդիկ, ովքեր նրա տեսադաշտը փակելու համար փողոցի լայնությամբ «վարագույրներ» էին կախել, այժմ դրանք փոխարինում են քարե պատերով՝ փորձելով պաշտպանվել նրա գնդակներից։
Երեկ մի քանի ականներ են պայթել Ազիզիյե թաղամասում, որտեղ նույնպես բազմաթիվ հայեր կան, սակայն մարդկային կորուստներից հնարավոր է եղել խուսափել։










