Հրդեհ Բանգլադեշի գործարաններից մեկում. զոհվել է 100-ից ավելի մարդ
Բանգլադեշի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տեղեկացնում է BBC-ն։
Հրդեհը բռնկվել է երեկ ուշ երեկոյան և արագ տարածվել բարձրահարկ շենքում։ Մի քանի մարդ զոհվել է՝ կրակից փրկվելու նպատակով պատուհաններից նետվելու պատճառով։
Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն հայտնի է, որ հրդեհը բռնկվել է առաջին հարկում, ինչի պատճառով տասնյակ մարդիկ փակված են մնացել շենքում։
Հրշեջներին հաջողվել է կրակը տեղայնացնել միայն այսօր առավոտյան։ Հավանաբար, հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերի հետ կապված խնդիրը։
Սկզբում հաղորդվել է միայն 8 զոհի մասին, սակայն աղետի չափերը պարզ են դարձել այսօր առավոտյան, երբ փրկարարներին հաջողվել է շենք մտնել։










