Մեծ Բրիտանիայում ջրհեղեղների հետևանքով 3 մարդ է զոհվել

18:47 • 25.11.12

Վերջին օրերին Մեծ Բրիտանիային վրա հասած տարերային աղետի հետևանքով արդեն երեք մարդ է զոհվել: Տեղական հեռուստաալիքները ռեպորտաժներ են հաղորդում, որոնցում ցուցադրվում են աղետի վնասների պատկերները: Իսկ օդերևութաբանները, միևնույն ժամանակ, կանխատեսում են քամու ուժգնացում և նոր հեղեղներ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

Աղետին զոհ է գնացել 2 վարորդ և 21-ամյա մի աղջիկ: Եվս 2 տղամարդ վիրավորվել է ծառի տապալման հետևանքով:
Պաշտոնական տվյալներով՝ երկրի հարավ-արևմուտքում հեղեղվել են ավելի քան 500 տներ և մի շարք մայրուղիներ: Խափանվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը:

 

Բրիտանական շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել երկրի 220 շրջանում` ջրհեղեղների բարձր հավանականության պատճառով: