«Հեզբոլլահի» առաջնորդը խոստացել է Իսրայելը «հազարավոր հրթիռներով» ողողել, եթե Լիբանանի դեմ հարձակում լինի

18:42 • 25.11.12

Հազարավոր հրթիռներ բաց կթողնվեն Իսրայելի կողմը, եթե այդ երկիրը որոշի ռազմական գործողություն իրականացնել Լիբանանի դեմ, հայտարարել է լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:

 

«Եթե Լիբանանը հարձակման ենթարկվի, իսրայելցիները գործ կունենան հազարավոր հրթիռների հետ, որոնք կսպառնան ոչ միայն Թել Ավիվին, այլ նաև երկրի այլ մեծ քաղաքներին», - ասել է նա: