Սիրիայի ապստամբները գրավել են Դամասկոսի մերձակայքում գտնվող ուղղաթիռի բազան
Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ ողջ գիշեր տևած պայքարի արդյունքում իրենց հաջողվել է գրավել մայրաքաղաք Դամասկոսից 15 կմ արևելք ընկած ուղղաթիռի բազան, հայտնում է BBC-ն։
Սա այս ամսվա ընթացքում մայրաքաղաքին մոտ գտնվող արդեն երկրորդ բազան է, որը հայտնվում է ապստամբների ձեռքը։
Ըստ BBC-ի՝ համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են զինված գրոհայինները քայլում «Մարժ ալ-Սուլթան» բազայում։










