Իսրայելը Գազայի հատվածի շրջափակման հարցում զիջումների է գնացել
Իսրայելի իշխանությունները մեղմել են Գազայի հատվածի շրջափակման ռեժիմը, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Պաղեստինցի ձկնորսներին թույլատրվել է Միջերկրական ծովում ձուկ որսալ ցամաքից 6.9 կմ հեռավորության վրա. ավելի վաղ այդ սահմանափակումը մինչև 4.8 կմ էր։
ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից Իսմայիլ Խանիան հայտարարել է, որ այդ մասին հավաստիացում է ստացել Եգիպտոսի իշխանություններից։
Գազայի հատվածում զենքի մաքսանենգությունը կանխելու համար Իսրայելը ձկնորսներին թույլ չէր տալիս ծով դուրս գալ՝ 3 ծովային մղոն հեռավորությունից այն կողմ։ Իսրայելի ռազմածովային ուժերը հետևում էին դրան։










