Ռուսաստանում այսօր նշում են Մայրության օրը

15:20 • 25.11.12

Աշխարհում, հավանաբար, չկա մի երկիր, որտեղ չի նշվում Մայրության օրը, հայտնում է calend.ru-ն՝ հավելելով, որ Ռուսաստանում այդ օրը հռչակվել է 1998թ.-ին։

 

Այդ թվականի հունվարի 30-ին, այդ ժամանակ նախագահ Բորիս Ելցինի որոշմամբ՝ նոյեմբերի վերջին կիրակի օրը հայտարարվեց Մայրության օր։

 

Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Պետդումայի կանանց, ընտանեկան և երիտասարդության հարցերի հանձնաժողովը։

 

Կինը՝ դառնալով մայր, ձեռք է բերում լավագույն հատկանիշերը՝ բարություն, սեր, հոգատարություն, համբերություն և ինքնազոհողություն։

 

Եվրոպական բազմաթիվ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում Մայրության օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը, իսկ Հայաստանում՝ ապրիլի 7-ին։