Նիգերիայում քրիստոնեական եկեղեցի է պայթեցվել. ավելի քան 9 մարդ զոհվել է
Նվազագույնը 9 զոհ և տասնյակ վիրավորներ կան Նիգերիայի Կադունա նահանգի զորամասի քրիստոնեական եկեղեցում իրականացված ահաբեկչությունից, հաղորդում է vesti.ru-ն:
Ականատեսների խոսքով, ականապատ երկու ավտոմեքենաներով շենքին են բախվել մահապարտ ահաբեկիչները:
Տվյալ շրջանում գերազանցապես մուսուլմաններ են բնակվում: Այնտեղ ակտիվ գորոծունեություն է ծավալում իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը, որը պայքարում է Նիգերիայի ողջ տարածքում շարիաթի օրենքներ սահմանելու համար: Հենց այդ խմբավորումն է պատասխանատու Նիգերիայում իարականացվող ահաբեկչությունների մեծ մասի համար:
Այս ահաբեկչության իրականացման մեջ ևս իրավապահները կասկածում են «Բոկո Հարամին»:










