Մեծ Բրիտանիայի նախկին պաշտպանության նախարարը առաջարկել է թալիբների վրա նեյտրոնային ռումբ գցել (տեսանյութ)
Բրիտանական լորդերի պալատի անդամ և երկրի պաշտպանության նախկին նախարար լորդ Ջոն Գիլբերթը առաջարկել է աֆղանա-պակիստանյան սահմանին գործող գրոհայինների վրա նեյտրոնային ռումբ գցել, հաղորդում է vesti.ru-ն:
Խորհրդարանական քննարկումներ ժամանակ նա հայտարարել է, որ այդ տարածքում գրեթե մարդ չի բնակվում, միայն հազվադեպ այծեր և հովիվներ կան:
Բացի այդ, նրա խոսքով, եթե տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենք կիրառվի, ապա այնտեղ թաքնվել այլևս չի ստացվի:
Խորհրդարանականները լորդ Գիլբերթի առաջարկին որոշել են չաջակցել:










