Ամուր գետում խեղդվելուց փրկվել է 4 հարբած երեխա

10:00 • 26.11.12

Ամուր գետի սառցակտորը, որի վրա գտնվել է 4 երեխա, պոկվել է և հոսանքի հետ ընթացել։ Երեխաներին փրկել է պատահական անցորդը, հայտնում է НТВ-ն։


Դեպքը պատահել է Խաբարովսկ քաղաքում Ամուրի ափին խաղացող երեխաների և դեռահասների հետ։ Նրանցից փոքրը 12 տարեկան է եղել, մեծը՝ 14։ Պոկված սառցակտորով երեխաներն անցել են մոտավորապես մեկ կիլոմետր՝ նախքան նրանց կնկատեին։


Նրանց օգնության է հասել Խաբարովսկի մի բնակիչ, ով պարան է նետել երեխաներին և ձգել այն դեպի ափ։


Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ովքեր և պարզել են, որ բոլոր փրկված երեխաները հարբած են եղել։


Այժմ իրավապահ մարմինները պատրաստվում են անչափահասների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկել։