Գազի գնի շուրջ բանակցությունները մինչև տարեվերջ կավարտվեն. ՀՀ վարչապետ
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։ Այս մասին Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա նշել է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել հիմնական սկզբունքների շուրջ և մնում է միայն տեխնիկական հարցերը լուծել։
Վարչապետը նաև հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է, ճիշտ չի լինի դրա մանրամասները հրապարակել։ Իսկ ինչ վերաբերում է գազի գնին, կառավարության ղեկավարը նշել է, որ այն փոփոխության կենթարկվի՝ հաշվի առնելով համաշխարհային կոնյունկտուրան։
Ըստ նրա՝ պետք է սպասել և տեսնել, թե աշխարհում ինչպիսի զարգացումներ տեղի կունենան ՝գազի գները կբարձրանա՞ն, թե՞ կիջնեն։










