Հայերն ու չեչենները Ռուսաստանում ամենաարագ բազմացող ազգերն են

14:22 • 26.11.12

Ռուսական Slon կայքը երկրի ազգային կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին մի տեղեկություն է հրապարակել, որից պարզ է դարձել, որ անցած 21 տարիների ընթացքում Ռուսաստանում առավելագույնս ավելացել է հայերի ու չեչենների թվաքանակը։

 

Հայերի դեպքում այդ թիվը կազմում է 650 հազար, իսկ չեչեններինը՝ 532 հազար։ Սակայն ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ նույն ժամանակահատվածում առավել շատ կրճատվել է հենց ռուսների (8,8 մլն) և ուկրաինացիների (2,4 մլն) թիվը։

 

Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ում բնակվող ազգերի ծերացման ցուցանիշերին, ապա առաջատարներն այստեղ հրեաներն են, ուկրաինացիներն ու բելառուսները։