Հալեպահայ արվեստագետ Ավո Գաբրիելյանն ազատ է արձակվել

18:11 • 26.11.12

Հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը գտնվել է: Նա ողջ և առողջ է, հայտնում է Փախստականների ճիզվիտական ծառայությունը (ՓՃԾ)՝ Facebook-ի իր էջում՝ Գաբրիելյանին, սակայն, ներկայացնելով իբրև լուսանկարիչ:

 

Գաբրիելյանը հիմնականում նկարահանում է վավերագրական ֆիլմեր, նրան է պատկանում Հալեպի CineVille կինոսրահը:

 

Գաբրիելյանը նոյեմբերի 7-ից կորած էր համարվում: Նրա գտնվելու վայրի և պայմանների մասին լուրերը հակասական են: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ավոյի անհետացման համար պետք է մեղադրել Սիրիայի հատուկ ծառայություններին:

Նրան ազատ արձակելու կոչին միացել էին նաև հայաստանցի մտավորականները: 

 

ՓՃԾ-ն միջազգային կաթոլիկական կազմակերպություն է, որն իր նպաստն է բերում փախստականների իրավունքների պաշտպանությանը: