Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտում

12:44 • 26.11.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման հարցերին:

 

Ինչպես տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

 

Երկրի ղեկավարը Մարտակերտ շրջկենտրոնի ջրամատակարարման խնդիրը որակել է որպես արդի պայմաններում քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ամենակարևոր հարցը՝ ընդգծելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով և հնարավորինս սեղմ ժամկետներում:


Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նշելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո:


Խորհրդակցությանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: