Բանգլադեշի մայրաքաղաքում կրկին կարի գործարան է այրվում. հարյուրավոր մարդիկ հայտնվել են «շրջափակման» մեջ
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի կարի ֆաբրիկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ հայտնվել են կրակի «շրջափակման» մեջ, գրում է РИА-Новости-ն։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ կրակը բռնկվել է 12 հարկանի շինությունում, երկուշաբթի առավոտյան, և ինչպես հաղորդել են ականատեսները, ֆաբրիկայի աշխատակիցները փրկվելու համար դուրս են վազում տանիք։ Մոտ 15 հրշեջ մեքենաներ ժամանել են դեպքի վայր, սակայն զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ երեկ կրկին Դաքայի կարի ֆաբրիկաներից մեկում խոշոր հրդեհ էր բռնկվել՝ դառնալով 124 մարդու մահվան պատճառ։










