Գյումրիում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բանկոմատից 29 միլիոն դրամ են գողացել
Այսօր ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000 դրամ:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ նմանատիպ գողություն է կատարվել է նաև Ախուրյանում, որտեղից նույն եղանակով գողացվել է 1 մլն 800 հազար դրամ: Կատարվում է նախաքննություն:










