Էհուդ Բարաքը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական «Հաարեց» թերթին։
Նա ասել է, թե կմնա իր պաշտոնին մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության նոր կազմի ձևավորումը։
Իսրայելում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունվարի 22-ին։










