Բագրատաշենում կիսակառույց տնակում հայտնաբերվել է տղամարդու այրված դի
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում Բագրատաշեն գյուղի մի բնակչուհուց նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.35-ին, ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետին հարակից թաղամասում գտնվող տան ներսում, հավանաբար, հրդեհ է և ներսում մարդ կա:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ մեկնած օպերատիվ խումբը նույն օրը, ժամը 12.40-ին, նշված վայրում գտնվող կիսակառույց տնակում հայտնաբերել է Կորյուն Թադևոսյանի դիակը` գոտկատեղից բարձր կիսայրված:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:










