Հազի սիրոպից 16 պակիստանցի թմրամոլ է մահացել
Երեք օրվա ընթացքում Պակիստանի Լահոր քաղաքի տարբեր հիվանդանոցներում և գերեզմանատներում 16 մարդ է մահացել: Մահվան պատճառը հազի դեմ սիրոպն է, բոլոր մահացածները թմրամոլներ են եղել, հայտնում է Courier Mail-ը: Աղբյուրը բացատրում է, որ գերեզմանատները թմրամոլների հավաքատեղի են այդ երկրում:
Ըստ աղբյուրի՝ հիվանդները դեղամիջոցն ընդունել են ոչ թե առողջապահական նկատառումներով, այլ «կայֆին» հետամուտ:
Ոստիկանությունը ձերբակալել է այն դեղատների ղեկավարությանը, որոնցից ձեռք են բերվել նշված սիրոպները:










