Եղանակը Հայաստանում. որքան մոտենանք ձմռան առաջին ամսվա առաջին օրվան, այնքան եղանակը կտաքանա

17:42 • 26.11.12

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:


Ամենացուրտ եղանակը սպասվում է Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում և Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային մասերում որտեղ գիշերը, նշված ժամանակահատվածում կգրանցվի 1-6 աստիճան ցուրտ, (նոյեմբերին 28-ին՝ 2-7 ), իսկ ցերեկը՝ 1-4 աստիճան տաքություն: Ըստ որում, որքան մոտենում է դեկտեմբերը, այնքան նշված մարզերում ջերմաստիճանը մեկ աստիճանով կբարձրանա: Մասնավորապես, նշված շրջաններում նոյեմբերի 27-ին կգրանցվի 1-4, 28-ին 2-5, 29,-ին` 3 -6, 30,-ին՝ 4-7 , դեկտեմբերի 1-ին՝ 4-7 աստիճան տաքություն:


Արցախում ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում կգրանցվի. 27-ին գիշերը՝0-3 աստիճան, իսկ ցերեկը՝, 5-8 աստիճան տաքություն, 28-ին՝ գիշերը 1 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն, ցերեկը՝ 6-9 աստիճան տաքություն, 29-ին՝ 0-3 աստիճան, իսկ ցերեկը 7-10 աստիճան տաքություն, 27-ին գիշերը՝0-3 աստիճան, իսկ ցերեկը 8-11աստիճան տաքություն: Նույնը նաև՝ դեկտեմբերի 1-ին:


Լոռիում, Տավուշում , Արմավիրում, Արարատում, Սյունիքի հովտային շրջաններում ջերմաստիճանն ավելի բարձր է, ցերեկները մինչև 15 աստիճան տաքություն: