Քեթրին Էշթոնը Թբիլիսիում է
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ժամանել է Թբիլիսի, հայտնում է apsny.ge-ն։
Նա Վրաստան է այցելել ընդամենը 3 ժամով։ Այնտեղից եվրոպացի պաշտոնյան կմեկնի Կենտրոնական Ասիայի երկրներ։
Էշթոնը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեի հետ։
Հանդիպումների ավարտին նա մամուլի ասուլիս կտա վրացական լրատվամիջոցներին։










