Տաջիկստանում Facebook-ն արգելափակվել է

19:00 • 26.11.12

Տաջիկստանի իշխանությունները երկուշաբթի արգելափակել են Facebook սոցիալական կայքի մուտքը, հայտնում է The Moscow Times-ը:

 

Ըստ աղբյուրի՝ խափանումները սկսվել են դեռևս կիրակի գիշերը: Գիշերը տաջիկական ինտերնետ մատակարարները և բջջային օպերատորները SMS հաղորդագրություններ են ստացել հեռահաղորդակցության ոլորտի պաշտոնյաներից՝ խոշորագույն սոցկայք մուտքը սահմանափակելու պահանջով:

 

Այս պահի դրությամբ Facebook-ն արգելափակել է 3 ինտերնետ մատակարար, նույնքան էլ բջջային ընկերություն, սակայն Հեռահաղորդակցության նախարարությունից կատարվածը չեն մեկնաբանել:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսին Facebook-ի և մի շարք լրատվական կայքերի մուտքը ևս արգելափակվել էր այն բանից հետո, երբ դրանցում քննադատություն պարունակող հրապարակումներ էին հայտնվել՝ ուղղված այդ երկրի նախագահ Էմոմալի Ռախմոնի հասցեին:

 

Facebook-ի արգելափակումը վերացվել էր մեկ շաբաթ անց՝ Ռախմոնի և արտասահմանցի լրագրողների հանդիպումից առաջ: