FEMEN-իստուհիները կոչ են անում գրոհել Գերմանիայի պոռնկատները և փոխել մարմնավաճառության օրենքը (լուսանկարներ)
FEMEN շարժման ակտիվիստուհիները Կյոլնի հասարակաց տան մոտ ակցիա էին կազմակերպել «Ոչ կնոջ դեմ բռնությանը» միջազգային օրվա կապակցությամբ, որով բողոքում էին Գերմանիայում մարմնավաճառության օրինականացման դեմ և կոչ անում փոխել համապատասխան օրենքը, հաղորդում է INTERFAX-ը:
Ինչպես հաղորդվում է FEMEN-ի կայքում, աղջիկները արգելափակել են «Գերմանիայի ամենամեծ պոռնկատունը»:
Նրանք Գերմանիայի կառավարությունը անվանել են երկրի գլխավոր կավատ և կոչ են արել փոխել մարմնավաճառության օրենքը:
FEMEN-իստուհիները հայտարարում են, որ Գերմանիան, որը «գրողների և մեծ մտածողների համբավ ունեցող երկիր էր, վերածվել է կավատների և հաճախորդների երկրի և այժմ պետք է մաքրվի այդ կնատյաց օրենքներից»:
Հիշեցնենք, որ 2002թ. Գերմանիան ընդունել էր մարմնավաճառությունը օրինականացնող օրենք:










