Ոստիկանական շունը Գերմանիայում 6 երեխայի է կծոտել

23:59 • 26.11.12

Ոստիկանական շունը գերմանական Բավարիա դաշնային նահանգի Ալերսբերգ քաղաքում  այսօր հարձակվել է վեց երեխայի վրա, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանության վարչությանը:

 

Տուժած երեխաները 5-ից մինչև 9 տարեկան են: Հարձակման պահին նրանք խաղալիս են եղել:

 

Ինչպես հաղորդվում է, ոստիկանը, ով պատասխանատու է շան համար, կենդանուն առանց շնակապի է թողել:

Նրա նկատմամբ ծառայողական հետաքննություն է տարվում:

 

Քննությունը նաև կպարզի, թե արդյոք շունը պետք է սպանվի: