Հունաստանի դեղատները փակվել են՝ 48-ժամյա գործադուլի պատճառով
Հունաստանի դեղատներն այսօր և վաղը փակ կլինեն՝ 48-ժամյա գործադուլի պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Դեղագործների ազգային միությանը։
Հաշվի առնելով, որ հունական դեղատներն աշխատում են միայն աշխատանքային օրերին, չորեքշաբթին կդառնա առաջին օրը, երբ հնարավոր կլինի դեղ գնել՝ հանգստյան օրերից և գործադուլերից հետո։ Այդ ընթացքում կաշխատեն միայն հերթապահ դեղատները՝ 4 միլիոնանոց Աթենքում դրանք առնվազն 130-ն են։
Դեղատները պետությունից պահանջում են կարգավորել EOPYY պետական ապահովագրական հիմնադրամի վճարունակության հետ կապված իրավիճակը։










