ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը սկսում են կրակի դադարեցման բանակցությունները
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները և Իսրայելը սկսում են անուղղակի բանակցություններ կրակի դադարեցման պայմանների վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
Բանակցությունները անցնում են Կահիրեում՝ եգիպտական միջնորդների մասնակցությամբ: ՀԱՄԱՍ-ը պնդում է Գազայի հատվածի շրջափակման վերացման վրա, իսկ Իսրայելը մտադիր է հասնել զենքի մաքսանենգության դադարեցմանը:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրման ընթացքում վերջին 8 օրվա ընթացքում զոհվել է 158 պաղեստինցի և 6 իսրայելցի:










