Այսօր Ինֆորմացիայի միջազգային օրն է
Ինֆորմացիայի միջազգային օրը (World Information Day) նշվում է նոյեմբերի 26-ին՝ սկսած 1994թ.-ից՝ Տեղեկատվության միջազգային ակադեմիայի, որը ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհուրդներում ունի գլխավոր խորհրդակցական կարգավիճակ, և Համաշխարհային տեղեկատվական խորհրդարանի նախաձեռնությամբ, գրում է calend.ru-ն։
Տեղեկատվությունը միշտ կարևոր դեր է խաղացել մարդու կյանքում։ Իսկ 20-րդ դարի կեսերից սոցիալական առաջխաղացման և գիտության և տեխնիկայի բուռն զարգացման արդյունքում տեղեկության դերն անհամեմատ աճել է։
1992թ. այս օրը կայացել է Տեղեկատվության առաջին միջազգային համաժողովը։ Այսօր այս տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։










