Էքզիթ-փոլ. Կատալոնացիները անկախության հանրաքվե անցկացնելու հնարավորություն ստացան
Իսպանական Կատալոնիայի շրջանում ավարտվել են ընտրությունները, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանի անկախացման համար հանրաքվեի անցկացման:
Ըստ էքզիթ-փոլի՝ ձայների մեծամասնությունը կպահպանի ազգայնական կուսակցությունը՝ ներկա կառավարությունը նախագահող Արտուր Մասի գլխավորությամբ, սակայն այն կարող է կորցնել մինչև 8 պատգամավորական մանդատ:
Տեղական իշխանությունները տեղեկացնում են, որ ընտրությունները վերջին 24 տարվա ընթացքում ամենամարդաշատն են եղել:
Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ անկախության համար հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական կլինի:










