Ռուսաստանում հիվանդանոցի հսկիչը Ձմեռ պապի դիմակով ծեծելով սպանել է հիվանդին

16:28 • 26.11.12

Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի հիվանդանոցներից մեկի հսկիչը ծեծելով սպանել է տարեց հիվանդներից մեկին, ընդ որում՝ հսկիչը «գործել է» Ձմեռ պապի դիմակով, հայտնում է Interfax-ը:

 

Ըստ աղբյուրի՝ հսկիչը գտնվել է ոչ սթափ վիճակում: Այդ վիճակում առավոտյան 5-ին նա արթնացրել և տարածքից քշել է 62-ամյա մի հիվանդի ու ևս 2 հոգու: Սակայն հսկիչը միջանցքում հետապնդել է նրանց, ապա Ձմեռ պապի դիմակ հագել և սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածել:

 

62-ամյա տղամարդու կինը նրան տուն է տարել, որտեղ էլ նա մահացել է բութ հարվածների հետևանքով ստացած վնասվածքներից:

 

Պարզվել է, որ ոճրագործը 58-ամյա տղամարդ է, նա ձերբակալված է: