Պանամայում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր
Պանամայում առնվազն 5 մարդ է զոհվել և մի քանի հարյուր մարդ տուժել ջրհեղեղների արդյունքում, որոնք առաջացել են մի քանի օր անընդմեջ տեղացող հորդառատ անձրևների պատճառով: Դեպքի մասին տեղեկացնում է վենեսուելական «Տելեսուր» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պանամայի իշխանություններին:
Հարյուրավոր տներ ավերված են: Բնական աղետի պատճառներից մեկը նաև սողանքներն են, որ առաջացել են անձրևների հետևանքով:
Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելլին արտակարգ դրություն է հայտարարել Կարիբյան ծովափին գտնվող Կոլոն նահանգում: «Սա ավելի լուրջ է, քան մենք մտածում էինք»,- գրել է նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:










