Բրիտանիայի վարչապետը Twitter-ում նկարագրել է ջրհեղեղի սարսափները

15:52 • 26.11.12

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Twitter-ում անդրադարձել է երկրում ջրհեղեղների հետևանքով առաջացած իրավիճակին՝ այն անվանելով «ցնցող», հայտնում է НТВ-ն։

 

Ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 3-ի։ Հիվանդանոցում մահացել է 21-ամյա մի աղջիկ, ով վրանի վրա ծառի ընկնելու հետևանքով լուրջ վնասվածքներ էր ստացել։ Եվս երկու տղամարդ խեղդվել էր. նրանց մեքենաները կորցրել են ղեկավարումը ջրի բուռն հոսանքի պատճառով։

 

Հսկա ցիկլոնը հասել է Անգլիայի հարավային շրջաններին և Ուելսի մի մասին։ Հեղեղված գոտում են հայտնվել հազարավոր տներ։


Վարչապետ Քեմերոնը խոստացել է, որ կառավարությունը կանի հնարավորը տուժածներին օգնելու համար։

Մոտակա օրերին առատ անձրևները երկրի հարավում կշարունակվեն։