Օդանավում ուղևորուհուն խայթել է թունավոր կարիճը

23:28 • 26.11.12

Շվեյցարիայի քաղաքացի մի կնոջ, ով Կոստա-Ռիկայից Մադրիդ էր ուղևորվում իսպանական Iberia ավիաընկերության օդանավով, հենց օդանավի մեջ կարիճ է խայթել, հաղորդում է Интерфакс գործակալությունը:


Օդաչուները միջադեպի մասին տեղեկացրել են մադրիդյան օդակարգավարներին, և օդանավակայանում տուժածին դիմավորել է բժշկական բրիգադը: Նրանք հաստատել են, որ ուղևորուհուն, իսկապես, կարիճ է խայթել:

 

Հիվանդանոցում, ուր նրան անհապաղ տեղափոխել են, ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնությունը: Չարաբաստիկ չվերթի ուղևորուհու կյանքին վտանգ չի սպառնում:

 

Թե ինչպես է թունավոր կարիճը հայտնվել օդանավի սրահում, անհայտ է: