Սիրիայում կասետային ռումբի պայթյունից 10 երեխա է զոհվել (տեսանյութ)
Սիրիայի կառավարական ուժերին պատկանող MiG ռազմական ինքնաթիռը կասետային ռումբ է նետել Դամասկոսից դեպի արևելք ընկած Դեյր ալ-Ասաֆիր գյուղի խաղահրապարակներից մեկի վրա, ինչի հետևանքով 10 երեխա է մահացել, հայտնում է BBC-ին՝ վկայակոչելով սիրիացի ակտիվիստներին։
Դեպքի վայրում նկարահանված տեսանյութը հայտնվել է համացանցում և ցույց է տալիս, թե ինչպես են զոհվածների մայրերը սգում իրենց երեխաների մահը։
Սակայն Սիրիայի կառավարությունը հերքում է այս մեղադրանքները՝ դրանք «անհիմն» որակելով և պնդելով, որ իրենք չունեն նման զինատեսակներ, ինչպիսիք են կասետային ռումբերը։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Սիրիայում 2011թ.-ի մարտից տիրող ներքաղաքական ճգնաժամի հետևանքով շուրջ 40 հազար մարդ է զոհվել։










