Ռուսաստանը Սիրիա 240 տոննա կանխիկ փող է ուղարկել
Ռուսաստանը 10 շաբաթվա ընթացքում Սիրիա է ուղարկել մոտ 240 տոննա փող, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով ProPublica-ին:
Ստացված փաստաթղթերի համաձայն, «Վնուկովո» օդակայանից Դամասկոսի օդակայան է ուղարկվել սիրիական օդուժի 8 Ил-76 ինքնաթիռներ, որոնցից յուրաքանչյուրը 30 տոննա թղթադրամ է տեղափոխել, որոնց արժեքն ու արժույթը չի հաղորդվում:
Տեղեկություններն այն մասին, որ ինքնաթիռները հասել են նշանակության վայր, հաստատում են ավիացիայի սիրահարների լուսանկարները, օդաչուների և օդակարգավարների խոսակցությունների ձայնագրությունները, ինչպես նաև թռիչքների վերահսկման համակարգերը:
Փող տեղախող Ил-76-երը թռիչքները իրականացրել են ոչ թե ուղիղ ճանապարհով` Թուրքիայով, այլ «զարտուղի» ճանապարհով` Իրաքով, Իրանով և Ադրբեջանով:
Նշենք, որ Սիրիայում կանխիկ գումարների խիստ դեֆիցիտ է նկատվում, որը կապված է 2011թ. գարնանից սկսված ապստամբությունների հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Դամասկոսը փողը Ռուսաստանում է տպում: Նոյեմբերի վերջին ռուսական Гознака-ի ղեկավար Արկադի Տկաչուկը հաստատել է, որ 2012թ. Սիրիայի համար փող է արտադրվել:










