Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության» տասնվեցօրյակը
Երեկ՝ Կանանց դեմ բռնության պայքարի միջազգային օրվա առիթով, մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության» ամենամյա տասնվեցօրյակը, որն ավարտվում դեկտեմբերի 10-ին:
Այդ առիթով Կանանց ռեսուրսների կենտրոնը կազմակերպել և անց է կացնում տարբեր միջոցառումներ՝ դասընթացներ, ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություններ:
Կենտրոնի աշխատակից Անուշ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ արդեն 7-րդ տարին է, որ իրենք այդ օրվա կապակցությամբ երթ են իրականացնում և դրան հաջորդող տարբեր միջոցառումներ կազմակերպում:
«Արդեն իրականացված մի շարք ծրագրեր ունենք: Մարդիկ գալիս են տարբեր դասընթացների, իրենց իրավունքների մասին են սովորում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Անուշ Պետրոսյանը նաև նշեց, որ իրենք իրենց չեն կարող գնահատել և գնահատականները թողնում են իրենց այցելուներին:
Նրա տեղեկացմամբ՝ Կանանց ռեսուրսների կենտրոնին կից գործող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը 2008թ.-ին ստացել է 8 զանգ, 2009թ.-ին՝ 25, 2010թ.-ին՝ 135, 2011թ.-ին՝ 100 և 2012թ.-ին արդեն 100-ից ավել զանգեր են ստացել, որոնք եղել են կանանց բողոքների տարբեր դեպքեր:










