Աֆրիկացի նախագահը կովեր է մատաղ արել, որպեսզի վերընտրվի

17:11 • 26.11.12

Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զումայի ընտանիքը 12 կով է զոհաբերել իրենց գյուղում՝ ավանդական ծեսի շրջանակներում, որի նպատակը, ինչպես տեղեկացնում է Courier Mail-ը, «նրան օգնելն է, որպեսզի պահպանի իր աշխատանքը»:

 

Ըստ The Times-ի՝ տեղի կլաններից մեկի առաջնորդն ասել է, որ նրանք դիմել են նախնիներին, որպեսզի Զումային պաշտպանեն իր հակառակորդներից:

 

Զումայի շուրջ արդեն մի քանի ամիս է, ինչ թեժացել են կրքերը. նրա երբեմնի կողմնակիցները կոչ են անում, որպեսզի նախագահի պաշտոնում նրան փոխարինի իր տեղակալը:

 

Զումային մեղադրում են տնտեսության տեմպերի դանդաղման և գործազրկության աճի, ինչպես նաև գյուղի իր տան անվտանգության ապահովման համար 28 մլն դոլար ծախսելու համար:

 

Մատաղի միջոցառմանը Զուման հայտնվել է ընձառյուծի մորթուց հանդերձներով, նրանք կրակի վրա խորոված միս են կերել և ավանդական գարեջուր խմել: Ոչ մի պաշտոնյա չի այցելել միջոցառմանը: