«Աշխարհի վերջից» վախեցած չինացին սկսել է սեփական «Նոյյան տապանի» կառուցումը (լուսանկարներ)

13:57 • 27.11.12

Չինաստանի Ուրումկի քաղաքի բնակիչ Լու Ժենհայն այնքան շատ է հավատում 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին սպասվելիք «աշխարհի վերջին», որ որոշել է հետևել Նոյի օրինակին ու սեփական տապանը կառուցել, գրում է Oddity Central-ը։

 

Չինացին տապանն իրականություն դարձնելու համար ծախսել է կյանքի ընթացքում կուտակած ողջ խնայողությունները՝ 160 հազար դոլար։ Ժենհայը նավը ստեղծել է սեփական նախագծով և վստահ է, որ այն իրեն ապահով  կպահի, երբ «աշխարհի վերջը» գա։

 

Նավն ունի 21.2 մ երկարություն, 15.5 մ լայնություն, 5.6 մ բարձրություն։ Չինացին սկսել է նավի շինարարությունը դեռ 2010թ.-ին, սակայն նույնիսկ եթե «աշխարհի վերջ» չլինի էլ, ապա տղամարդն այն կօգտագործի ծովային շրջագայությունների համար։