Յասիր Արաֆաթի աճյունից վերցվել են անհրաժեշտ նմուշները. աճյունը կրկին հուղարկավորվել է

15:39 • 27.11.12

Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի աճյունից բժիշկները վերցրել են հետազոտության համար անհրաժեշտ նմուշները, ինչից հետո Արաֆաթի աճյունը կրկին հուղարկավորվել է, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։ Այս տեղեկությունը գործակալությանը հաստատել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները։

Հիեցնենք, որ այսօր առավոտյան Ռամալլահում սկսվել էր նախկին առաջնորդի աճյունի արտաշիրիմումը։

 

Արաֆաթի մահվան հանգամանքները հետաքննող հանձնաժողովի անդամները հայտնել են, որ օպերացիան ավարտվել է, իսկ նմուշները կհանձնվեն ֆրանսիացի, շվեյցարացի և ռուս մասնագետներին։ Նրանք էլ պետք է պարզեն՝ Արաֆաթի մահը եղել է բռնությա՞ն հետևանք, թե՞ ոչ։


Պաղեստինի ինքնավարության հիմնադիրն ու առաջին նախագահ Յասիր Արաֆաթը, ով Նոբելյան մրցանակ է ստացել Իսրայելի հետ հաշտություն կնքելու համար, մահացել է 2004 թ.-ի նոյեմբերի 11-ին՝ Փարիզի ռազմական հոսպիտալում։

Հանգուցյալի մահվան պատճառները պարզելու նպատակով պաշտոնական հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցերում լուրեր շրջանառվեցին, թե Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտնականներն Արաֆաթի անձնական իրերի վրա պոլոնիում 210-ի հետքեր են հայտնաբերվել։ Այժմ նույն գիտնականները շարունակում են հետաքննությունը ՝ Պաղեստինի իշխանությունների հանձնարարականով։