Փոխնախարարը երիտասարդությանն առնչվող ռազմավարությունը բավարար է գնահատում

15:04 • 27.11.12

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը երիտասարդության աջակցմանն ուղղված նախարարության նախորդ տարիների ռազմավարությամբ իրականացված քայլերը բավարար է գնահատում: 


«Այդ հանգամանքը մեզ այս անգամ ստիպել է նոր ռազմավարությունը դարձնել ավելի իրական և կյանքին մոտեցված, և դրա համար ստեղծվել է աշխատանքային խումբ, հանրային լայն քննարկումներն են տեղի ունեցել հատկապես մարզերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։


Փոխնախարարը հավաստիացրեց, որ քննարկումների արդյունքում իրենց խնդիրն է լինելու ապագա ռազմավարությունը դարձնել ավելի մարզակենտրոն:


Ըստ նրա՝ երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված հետագա ռազմավարության մեջ ուշադրությունը կենտրոնացնելու են գործազրկության, զբաղվածության, որակյալ կրթության և սոցիալական ապահովության հարցերին:


Կառավարությանն այն կներկայացվի դեկտեմբերի 10-ին, և, ինչպես Արսեն Քարամյանն ասաց, արդեն դեկտեմբերի 20-ի նիստով կընդունվի նոր ռազմավարությունը: