Ավստրալիայում օվկիանոսի ջրերը արյան գույն են ստացել... ջրիմուռներից (լուսանկարներ)

18:59 • 27.11.12

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի միանգամից մի քանի հայտնի լողափեր փակվել են այն բանից հետո, երբ առափնյա ջրերը արնակարմիր գույն են ստացել ջրիմուռների պատճառով, հայտնում է Life News-ը՝ տեղեկացնելով, որ տարածված լուսանկարները կեղծ չեն:

 

Պարզվում է օվկիանոսի ջրերն իրենց գույնը փոխել են, քանի որ սկսել է բացառիկ ջրիմուռների ծաղկման շրջանը: Իշխանությունները խորհուրդ չեն տալիս այս ընթացքում ջուրը մտնել, չնայած դրանք մարդու համար վնասակար չեն համարվում: Սակայն զգայուն մաշկով մարդիկ և երեխաները կարող են ալերգիա ստանալ: Կարմիր ջրերը որոշակիորեն սպառնում են նաև մարդկանց աչքերին: 

 

Այդ ջրիմուռները կաթվածահար անող ազդեցություն են ունենում կակղամորթների վրա:

 

Նախատեսվում է, որ ավստրալական ժամանակով երեքշաբթի երեկոյան ջրիմուռները «կնահանջեն» և լողալը կրկին անվտանգ կլինի: