Բանգլադեշի մայրաքաղաքի ֆաբրիկայի՝ 112 մարդու կյանք խլած հրդեհի պատճառը հրկիզումն էր

01:15 • 27.11.12

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Խասինան երկրի խորհրդարանում հայտարարել է, որ 112 մարդու կյանք խլած հրդեհի պատճառը հրկիզումն է, հաղորդում է BBC-ն:


Նրա խոսքով, գործարանի տեսահսկման համակարգը ֆիքսել է, թե ինչպես է մի կին հրկիզում ֆաբրիկայի շենքը:


Ավելի վաղ Դակկայում բազմահազարանոց ցույցեր անցան, որոնց մասնակիցները միջադեպի արդար հետաքննություն են պահանջել: