Չեխիայում կեղծ ալկոհոլից զոհվածների թիվը հասել է 37-ի

00:49 • 27.11.12

Չեխիայի հարավում գտնվող Բռնո քաղաքի հիվանդանոցում մահացել է 55 ամյա մի տղամարդ, ով կեղծ ալկոհոլից թունավորման 37-րդ զոհն էր: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ЧТК չեխական տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով տեղական «Սուրբ Աննայի մոտ» պոլիկլինիկայի մամլո քարտուղար Շարկ Ուրբանկովային:

Նախկինում հայտնի էր 36 մահացածների մասին:

 

Չեխ մասնագետները նշում են, որ մեկ ամիս դադարից հետո սկսվում է մեթիլային սպիրտից թունավորումների երկրորդ փուլը: Սեպտեմբեր ամսից սկսած ամբողջ երկրում մեթիլային սպիրտից թունավորվել էր 90 մարդ, որոնց մեծ մասը կուրացել էր: Այս միջադեպը Չեխիայում ալկոհոլային արտադրանքի թունավորման ամենամեծ դեպքն է վերջին 30 տարվա ընթացքում:

 

«Մենք ընդունեցիքն հիվանդին շատ ծանր թունավորմամբ անցյալ շաբաթ: Նրա արյան մեջ հայտնաբերվել էր 8 պրոմիլ ալկոհոլ: Բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը»- ասել է Ուրբանկովան:

Տեղական ոստիկանության մամլո քարտուղար Պետրա Վեդրովան հայտնել է, որ 55-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ալկոհոլով բազմաթիվ շշեր, որոնց ծագումը ճշտում է ոստիկանությունը:

Չեխիայի իշխանությունները իրենց համաքաղաքացիներին կոչ են անում ուժեղ ալկոհոլային ըմպելիքներ օգտագործելուց առաջ ուսումնասիրել արտադրանքի ծագումը և շշերի վրա նոր ակցիզային նշանների առկայությունը: