Ֆրանսիայում գողերը թալանել են ձյուդոյի օլիմպիական չեմպիոնուհու բնակարանը՝ տանելով 3 ոսկե մեդալ

21:08 • 27.11.12

Գողերը կողոպտել են ֆրանսուհի 2012թ. Օլիմպիական խաղերի ձյուդոի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Լյուսի Դեկոսի բնակարանը: Գողացված իրերի շարքում աշխարհի առաջնությունների ոսկյա մեդալներն են, հաղորդում է vesti.ru-ն:


Բնակարանը Փարիզի մոտակայքի Թիե քաղաքում է, և թալանվել է նոյեմբերի 23-25-ը: Անցած հանգստյան օրերին Դեկոսը Մոնպելյե քաղաքում էր, դիտելով Ֆրանսիայի ձյուդոյի առաջնությունը:


Գողերը տուն են մտել պատշգամբի պատուհանից: «Նրանք երեք ոսկյա մեդալ են գողացել, նոութբուք և ապարանջան», - նշել են ոստիկանությունում:


«Տարօրինակ է, որ հանցագործները միայն երեք «ոսկի» են գողացել: Իհարկե, դա աշխարհի վերջը չէ, սակայն շատ տխրեցնող միջադեպ է: Այդ մրցանակների հետ շատ հիշողություններ էին կապված», - ասել է Դեկոսը «Էկիպ» պարբերականին տված հարցազրույցում:


Մարզուհին փառք է տալիս Աստծուն, որ իր ոսկյա օլիմպիական մեդալը իր մոտ է մնացել:


Լյուսի Դեկոսը ծնվել է 1981թ. օգոստոսի 6-ին ֆրանսիական Շոմոն քաղաքում: Լոնդոնի օլիմպիադայում, որը նրա սրորտային կարիերայում երրորդն էր։ Նա «ոսկի» մեդալի էր արժանացել, Պեկին-2008-ում` «արծաթ»: Ֆրանսուհին երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 2005, 2010 և 2011 թվականներին։